Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Աստանան վերացնում է վիզային ռեժիմը ԵՄ երկրների համար

Աստանան վերացնում է վիզային ռեժիմը ԵՄ երկրների համար
04.01.2017 | 21:52

Ղազախստանը հայտարարում է, որ վերացնում է անցագրային ռեժիմը Եվրամիության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների քաղաքացիների համար:


Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ 2017-ի հունվարի 1-ից ԵՄ-ի, ՏՀԶԿ-ի երկրների, Մալայզիայի, Մոնակոյի, ԱՄԷ-ի և Սինգապուրի քաղաքացիները կարող են առանց վիզայի 30 օրով այցելել Ղազախստան: «Վիզային նոր քաղաքականությունը միտված է Ղազախստանում առավել նպաստավոր ներդրումային միջավայր ստեղծելուն և երկրում զբոսաշրջությունն էլ ավելի խթանելուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փորձագետներն Աստանայի այս քայլը բացատրում են ղազախական տնտեսության վիճակի վատացմամբ՝ պայմանավորված էներգակիրների գների անկմամբ և Ռուսաստանի տնտեսական ճգնաժամով:
Դեկտեմբերին 27 երկրների քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ էր սահմանել ՈՒզբեկստանը:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ